Menu

Արխիվներ

Snow
-
-
-
-
📌 xando.am-ը Համայնքային պորտալ է
Նպատակն է պահպանել գյուղի պատմությունը, հիշողությունները և կապը մարդկանց միջև Մի տեսակ «թվային գյուղ» է՝ որտեղ հավաքված են մարդիկ, պատմություններ ու հիշողություններ
📚 Ինչ կա կայքում
🧑🤝🧑 Գյուղի բնակիչներ (հին և նոր սերունդներ)
🌳 Տոհմածառ (տոհմա-ցանց) — ընտանիքների պատմություն
📰 Նորություններ գյուղից
🎉 Շնորհավորանքներ, ցավակցություններ
📅 Տոնական և հիշարժան օրեր
✍️ Բանաստեղծություններ, մշակութային նյութեր
💡 Գլխավոր գաղափարը
Կայքը ոչ միայն ինֆորմացիա է տալիս, այլ նաև ունի ավելի խոր նպատակ՝
👉 միավորել խանդոցիներին ամբողջ աշխարհում
👉 պահպանել ինքնությունը և փոխանցել սերունդներին
📲 Հատկություն
Կայքից լիարժեք օգտվելու համար պետք է գրանցվել Կարելի է նաև ավելացնել տեղեկություններ, լուսանկարներ, նյութեր
Կայքից լիարժեք օգտվելու համար հարկավոր է գրանցվել Գրանցվել

ՏՈՀՄԱ-ՑԱՆՑ

Տոհմի, ազգի, ընտանիքի մասին հիշողությունները հաճախ արտացոլվում են ծառի տեսքով, ինչը զարմանալի չէ, քանի որ ծառը հանդիսանում է վերարտադրության և զարգացման բնական մոդել: Նույն պատճառով ծառի տեսքով ստեղծվում են առաջացման և զարգացման պատմություններ: Այն ունի արմատներ, զարգանում և ճյուղավորվում, սկսած լեզվից, կենսաբանական տիպից, զարդանախշերից մինչև աշխարհի վերաբերյալ պատկերացումները:

Խանդոյի բնակիչները Լուսանկարը

07.Jun.2026

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի ԷԴԻԿ:

 

       Էդուարդ Մկրտչի Սպերցյանը այսօր՝ հունիսի 7-ին նշում է իր 26 ամյակը։ Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդին ծննդյան օրվա առթիվ:

      Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և ազգային հավաքականի կազմում, դու արդեն ապացուցել ես քո բարձր կարգն ու առաջատարի որակները: Մաղթում ենք, որ  գրանցածդ փայլուն ցուցանիշներն ու հասուն խաղը շատ շուտով հիմք դառնան եվրոպական մեծ տրանսֆերի համար:

      Թող այս տարին բեկումնային լինի քեզ համար, և մենք քեզ տեսնենք եվրոպական թոփ առաջնություններից մեկում՝ շարունակելով բարձր պահել հայկական ֆուտբոլի պատիվն ու առաջնորդել մեր ազգային հավաքականը դեպի նոր պատմական բարձունքներ: Առանց վնասվածքների և հաղթական տարի։

       Օգտվելով առիթից, ուզում ենք մեր շնորհակալական խոսքը հղել քեզ Ղազախստանի հավաքականի դեմ ցուցադրած գեղեցիկ խաղի, առավել ևս՝ հիասքանչ և տպավորիչ  գոլի համար։


02.Jun.2026

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հունիսի  2-ին,  կյանքից  հեռացավ 1948թ․ ծնված,   Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք  ապրող,  ԱՆԴՐԱՆԻԿ   ԼԵՎՈՆԻ  ՊԱՊՈՅԱՆԸ ։

      Նրա մահվան կապակցությամբ խորին ցավակցություն ենք հայտնում  Խանդոյի հասարակությանը, ընտանիքի անդամներին և հարազատներին։  Ուժ ու տոկունություն ենք մաղթում ընտանիքին, հարազատներին՝ այս մեծ վիշտը հաղթահարելու համար։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան  ճանաչողների սրտերում։

         ՀՈԳԻՆ  ՀԱՆԳՉԻ  ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ։


01.Jun.2026

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Սիրելի՛ Եվգինե, սրտանց շնորհավորում եմ քո ծննդյան 65-ամյա հոբելյանը:

Այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում եմ քեզ անսահման առողջություն, երկար տարիների կյանք և անսպառ կորով։ Թող քո օջախում միշտ տիրի խաղաղություն, ջերմություն ու բարություն։

Մեր դպրոցական տարիներից անցել է երկար ժամանակ, բայց այդ հուշերը միշտ վառ ու թանկ են մնում սրտումս։ Մաղթում եմ, որ կյանքիդ այս իմաստուն ու գեղեցիկ փուլը լինի լի միայն բերկրանքով, զավակներիդ ու թոռներիդ հաջողություններով և անհոգ օրերով։ Այս տոնական օրով ուզում եմ նաև ասել՝ ներիր ինձ բոլոր այն պահերի համար, երբ գուցե ակամա նեղացրել կամ վիրավորել եմ քեզ։

Միշտ եղիր այդպես ժպտերես, կենսախինդ ու սիրված բոլորի կողմից։ Տարեդարձդ շնորհավո՛ր, իմ լավ համադասարանցի:


Նորություններ

Մշակույթ

Մշակույթը ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Կայքը նպատակ է հետապնդում ներկայացնել մեր գյուղը, հնարավորինս չափով համախմբել մոլորակի տարբեր անկյուններում բնակվող խանդոցիներին, բարձրացնել գյուղում բնակվող երեխաների կրթական մակարդակը։
Այս կայքը յուրաքանչյուր խանդոցու սեփականությունն է։
Ցանկացած մարդ կարող է ․
* Ուղարկել ստեղծագործություններ, նկարներ, տեսահոլովակներ, նյութեր գյուղի պատմության էջերից։
* Առանց քաղաքականության ու անձնական վիրավորանքի, տեղեկացնել գյուղի նորությունների, ծրագրերի ու գալիք միջոցառումների մասին։
* Տալ հայտարարություններ, շնորհավորել, ցավակցել ․ ․ ․ ։